ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

"Նարպլաստ" ընկերությունը հիմնադրվել է 2002 թ-ին.: Ընկերությունը մասնագիտացած է պոլիէթիլենային պրեֆորմանների, տարաների, դրանց հարակից պարագաների արտադրության մեջ: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին (http://www.armnab.am/Decl01RU_view?Number=AM-008/S.B-0048-2016):



Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին` ընկերությանը հաջողվել է նվաճել նույնիսկ իր ամենապահանջկոտ հաճախորդի վստահությունը` շնորհիվ արտադրանքի և սպասարկման բարձր որակի: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանի առաջնակարգ մասնագետների հետ, ինչը ոչ միայն ապահովում է մեր արտադրանքի բարձր որակի պահպանումը, այլ նաև ստեղծում է նորամուծություների հնարավորություն: Մեր արտադրանքի առավելությունը կայանում է նրանում, որ արտադրության մեջ օգտագործվում է բացառապես առաջնակարգ հումք:



                                       



"Նարպլաստ" ընկերությունում Դուք կարող եք ձեռք բերել ոչ միայն մեզ պատկանող կաղապարներով (ֆորմա) արտադրանք, այլ նաև կարող եք պատվերներ կատարել Ձեր անհատական կաղապարներով (ֆորմա):
"Նարպլաստ'' ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նշենք նաև, որ "Նարպլաստ" ընկերությունը հանդիսանում է ''Դյոլեր" ֆիրմայի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որը հանդիսանում է աշխարհում բնական մթերքների հավելումների և զովացուցիչ ըմպելիքների կոնցենտրատների արտադրության առաջատարներից մեկը:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Հասցե
Հայաստան, Երևան,
0053, Թեյշեբաինի 3/3
Հեռախոս/Ֆաքս
+374(10) 47-34-47
+374(96) 47-34-47
Էլ. Փոստ
[email protected]
[email protected]
     

Հայաստան, Երևան, 0053, Թեյշեբաինի 3/3

+374(10) 47-34-47

[email protected]

© 2016 ՆԱՐՊԼԱՍՏ - Բոլոր իրավունքները պաշտպանված են